Կասյան փողոցը վերանվանվեց Վազգեն Առաջինի անվամբ

Կասյան փողոցը վերանվանվեց Վազգեն Առաջինի անվամբ

Երևանի Կասյան փողոցը վերանվանվել է ՀՀ ազգային հերոս, վեհափառ Վազգեն Առաջինի անունով։ Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու այսօրվա նիստում։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նույն նախագիծը ներկայացրել էր դեռևս 2017 թվականին «Ելք» դաշինքի կազմում ավագանու անդամ եղած ժամանակ։ Որպեսզի նա իր ասածները չկրկնի, այսօրվա նիստում միացրեց 6 տարի առաջվա ձայնագրությունը, որում ասում է. «Սարգիս Կասյանը կանգնած էր ՀՀ Առաջին հանրապետության ոչնչացման ակունքներում, համագործակցել է թշնամու հետ։ ՀՀ–ում Կասյանի անունով ոչ միայն դպրոց և փողոց, այլ նաև փոքրիկ հուշատախտակ չպետք է լինի»։

Փոխքաղաքապետն այսօրվա նիստում ընդգծեց, որ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո ՀՀ–ում ոչ ամբողջական է տեղի ունեցել հերոսների և հակահերոսների արժևորումը, սակայն նախատեսում են փուլ առ փուլ լուծել խնդիրը։
Ավինյանի խոսքով` բոլոր հերոսները կստանան իրենց արժանի փողոցների անունները, իսկ բոլոր հակահերոսները կվերանան մեր հիշողությունից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում