Պուտինին հավատարմություն ցուցադրելու Պրիգոժինի փորձերը ձախողվել են․ ISW

Պուտինին հավատարմություն ցուցադրելու Պրիգոժինի փորձերը ձախողվել են․ ISW

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իր հավատարմության մեջ համոզելու փորձերը ձախողվել են»,- գրում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW)։

Ըստ վերլուծաբանների՝ Պրիգոժինը փորձել է նսեմացնել իր ապստամբության նշանակությունը՝ հավանաբար հուսալով պաշտպանել իրեն պետական հեղաշրջման մեղադրանքներից։

«Այնուամենայնիվ, Պուտինը հունիսի 26-ին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում ՄՌԿ-ի զինված ապստամբությունը որակեց որպես շանտաժի փորձ և դատապարտեց դրա կազմակերպիչներին»,- նշում են փորձագետները։

Վերլուծաբանների կարծիքով՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով բազմիցս քննադատության է ենթարկվել Պրիգոժինի կողմից, առայժմ կպահպանի իր պաշտոնը, մինչդեռ Պուտինը «չի ենթարկվի ՄՌԿ-ի հիմնադրի շանտաժի փորձերին»։

Ըստ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) մասնագետների՝ «Վագներ» ընկերության ապագան անհասկանալի է, բայց, ամենայն հավանականությամբ, Պրիգոժինը չի ընդգրկվի դրա մեջ, և այն այլևս չի լինի որպես առանձին կամ միասնական կազմավորում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում