Հուլիսի 1-ից կփոխվի բժշկական ծառայությունների դիմաց վճարելու կարգը

Հուլիսի 1-ից կփոխվի բժշկական ծառայությունների դիմաց վճարելու կարգը

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ եղանակով։

«Ինչպե՞ս վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ․

ՊՈՍ տերմինալի միջոցով`

Քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում վճարում` քարտը կամ հեռախոսը մոտեցնելով տերմինալին:

Վճարային տերմինալի միջոցով`

Հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալով գումարը փոխանցել բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին:

Բջջային հավելվածի միջոցով`

Բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում, QR կոդի սքանավորման միջոցով, Էլեկտրոնային դրամապանակում առկա միջոցներով:

Բանկային փոխանցման միջոցով`

Բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը»:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքին կարելի է ծանոթանալ այստեղ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում