ՀՖՖ-ն 7 ակումբի տուգանել է 2 մլն դրամով
27/06/2023 15:47
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեն տուգանել է 7 ակումբի: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ն, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն, «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ն, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ-ն, «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ն, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ն, «Նոա ՖԱ» ՀԿ-ն տուգանվել են ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ով սահմանված չափանիշներին չբավարարելու համար։
Ըստ այդ հոդվածի` արտոնագրման թեկնածուն իր կազմում պետք է ունենա առնվազն մեկ ֆուտզալի (Մինի ֆուտբոլ) թիմ, որը մասնակցում է ՀՖՖ–ի կողմից կազմակերպված ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով կազմակերպած պաշտոնական մրցաշարի:
Նշված ակումբները տուգանվել են մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում