Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 86 տոկոսով
Նմանատիպ
Սույն թվականի հունվար-մայիս ամիսների առևտրի շրջանառությունը 2022 թվականի հունվար-մայիսի նկատմամբ գրանցել է աճ 24.5%-ով: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 19.9%-ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է մակրոտնտեսական նախնական հիմնական ցուցանիշները հունիսի 26–ի դրությամբ։
Ըստ այդ ցուցանիշների` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ հունվար-մայիս ամիսներին 12.5%-ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վ․ Քերոբյանը վստահեցրել է, որ մարտին նվազած արտահանման ծավալները շատ արագ վերականգնվել են։ Նա ներկայացրել է նոր ցուցանիշները, ըստ որի, արտաքին առևտուրն աճել է, իսկ արտահանումը՝ նվազել։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3%-ով:
Շինարարության ծավալը 2023թ․ առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16.7%:
Առևտրի շրջանառության մեջ հունվար-մայիսին 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ ավելացումը բավականին բարձր է եղել և կազմել է 24.5%: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 19.9%:
2023 թվականի առաջին 5 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2%-ով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է նվազում 3.1%-ով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճ է գրանցել 86.9%-ով: Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 5 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 93.3%-ով, իսկ ներմուծումը՝ 83.3%-ով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում