Եվրոպական խաղեր․ Հայ բռնցքամարտիկները փայլուն հաղթանակներ են տարել

Եվրոպական խաղեր․ Հայ բռնցքամարտիկները փայլուն հաղթանակներ են տարել

Լեհաստանում անցկացվող Եվրոպական ամառային երրորդ խաղերում Եվրոպայի փոխչեմպիոն, 57կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ ՝ 1/8 եզրափակչում 4-0 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով Լատվիայի ներկայացուցիչ Մաթվեյս Պրոկուդինսի նկատմամբ:

Բազեյանը շատ գրագետ է գործել ու աստիճանաբար մեծացրել ճնշումը՝ շանս չտալով մրցակցին: Երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին:

Եվրոպական խաղերի 1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը՝ 5-0 հաշվով բացարձակ հաղթանակ տանելով էստոնացի Կամանինի նկատմամբ:

Քառորդ եզրափակչի մենամարտերը կկայանան վաղը՝ հունիսի 28-ին: Եվս մեկ հաղթանակ տանելու դեպքում հայ բռնցքամարտիկները բրոնզե մեդալ և օլիմպիական ուղեգիր կապահովեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում