Եվրոպական խաղեր․ Հայ բռնցքամարտիկները կխաղան քառորդ եզրափակչում
Նմանատիպ
Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում հունիսի 28-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչի մենամարտերը։ Հայաստանն ունի 4 մասնակից:
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92կգ):
Համբարձում Հակոբյանը կմրցի Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Ալահվերդիեւի հետ: B ռինգում մենամարտի սկիզբը նախատեսված է 16:30-ին:
Երեկոյան մրցահերթում Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցիչ Խավիեր Դիազ Իբանեսի հետ: 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչները կմեկնարկեն 20:45-ից: Արթուր Բազեյանը կմենամարտի A ռինգում:
Հայաստանի երրորդ ներկայացուցիչը կլինի Գուրգեն Մադյոնը: 71 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Մադոյանը կմենամարտի Սերբիայի ներկայացուիչ Վախիդ Աբասովի հետ: Մենամարտը կմեկնարի 21:30-ին A ռինգում:
Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակիչում կհանդիպի Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջաստի Դելիկիուս Օրիեի հետ: Այդ մենամարտը տեղի կունենա B ռինգում եւ կմեկնարկր 22:00-ին:
Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային են բռնցքամարտիկների համար։
Օլիմպիական ուղեգրեր են տալիս 1-4-րդ տեղերը 57 կգ, 63,5 կգ , 71 կգ եւ 80 կգ քաշային կարգերում։ 51 կգ, 92 կգ եւ +92 կգ քաշային կարգերում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները:
Այսօր հաղթանակի դեպքում Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը եւ Համբարձում Հակոբյանը կնվաճեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում