Համաշխարհային բանկը Թուրքիային 1 մլրդ դոլար օգնություն կտրամադրի
Նմանատիպ
Թուրքական Star թերթի հաղորդմամբ՝ համաշխարհային բանկը Թուրքիային 1 մլրդ դոլար կտրամադրի փետրվարյան երկրաշարժերից տուժած շրջանները վերականգնելու համար։
«Համաշխարհային բանկը հավանության է արժանացրել 1 մլրդ դոլարի չափով Թուրքիային ֆինանսավորելու ծրագիրը՝ ուղղված երկրաշարժից տուժած շրջաններում բնակարանների և հիմնական կոմունալ ծառայությունների վերականգնման ծախսերի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտնել էր, որ կառավարությունը նախատեսում է այս տարվա հոկտեմբեր–նոյեմբերին շահագործման հանձնել տներ բնական աղետից տուժած շրջանների բնակիչների համար։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում