Հունիսի 28․ Այս օրը պատմության մեջ

Հունիսի 28․ Այս օրը պատմության մեջ

Հունիսի 28-ը պատմության մեջ նշանավորվել է մի շարք կարևոր իրադարձություններով․

Ֆրանց ֆերդինանտի սպանությունը

1914թ-ի հունիսի 28-ին Սարաևովոյում (ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի մայրքաղաքաքը, իսկ այն ժամանակ՝ Ավստրո-Հունգարական Կայսրության քաղաքներից մեկը) սպանվեցին Ավստրո-հունգարական կայսրության գահի հավանական ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանտը և նրա կինը՝ Հոհենբուրգի դքսուհի Սոֆիան։

Մարդասպանը սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպն էր։ Սպանությունների քաղաքական նպատակն էր առանձնացնել հարավային սլավոնական պրովինցիաները Ավստրո-Հունգարիայից և ստեղծել միասնական Հարավսլավիա։ Սպանությունները ուղղակիորեն պատճառ հանդիսացան Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման համար, երբ Ավստրո-Հունգարիան վերջնագիր ներկայացրեց Սերբիայի թագավորությանը, որը մասամբ մերժվեց և Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային, ինչի արդյունքում Եվրոպական տերությունները ներքաշվեցին պատերազմի մեջ։

Վերսալյան խաղաղության պայմանագիր

Վերսալի խաղաղության պայմանագիրը ստորագրվել է մի կողմից հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, և մյուս կողմից կապիտուլացված Գերմանիայի միջև։ Անտանտի երկրների (դաշնակից երկրների) և Գերմանիայի դաշնակիցների միջև հաշտության պայմանագրեր կնքվեցին ավելի ուշ.

Վերսալի հաշտության պայմանագիրը ուժի մեջ մտավ 1920 թ. հունվարի 10-ին, երբ որ վավերացվեց Գերմանիայի և չորս գլխավոր դաշնակից տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի կողմից։ Խաղաղության պայմանագիրը ստորագրած երկրներից ԱՄՆ, Հիջազը և Էկվադորը հրաժարվեցին վավերացնել պայմանագիրը։ ԱՄՆ չվավերացրեց պայմանագիրը, քանի որ չէր ցանկանում մտնել Ազգերի Լիգայի կազմի մեջ, որը ստեղծվել էր Վերսալի հաշտության պայմանագրով։ Ավելի ուշ՝ 1921 թ. օգոստոսին ԱՄՆ Գերմանայի հետ կնքեց առանձին պայմանագիր, որը համարյա Վերսալի հաշտության պայմանագրի կրկնօրինակն էր, բայց չէր պարունակում Ազգերի Լիգային վերաբերվող հոդվածները։

Վիկտորյայի թագադրումը

1938թ-ի հունիսի 28-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Վիկտորյան պաշտոնապես թագադրվեց որպես աշխարհի մեծագույն կայսրության թագուհի։

Վիկտորյան Միացյալ Թագավորության ամենահայտնի միապետներից է։ Մինչև Եղիսաբեթ 2-րդը, նրան էր պատկանում ամենակերկար կառավարած բրիտանական միապետի ռեկորդը (63 տարի, 7 ամիս և 2 օր):

Վիկտորիա Թագուհու գահակալման տարիներին Մեծ Բրիտանիան վերածվեց համաշխարհային կայսրության։ Նրա գահակալումը համընկավ մեծ փոփոխությունների և կարևոր զարգացման հետ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, գիտությունը, արդյունաբերությունը և քաղաքականությունը: Նրա կառավարման շրջանը պատմության մեջ անվանվում է վիկտորիանական ժամանակաշրջան:

Ժան Ժակ Ռուսո

«Մարդը ծնվել է ազատ, սակայն նա ամենուր կապանքների մեջ է»: Ազատել մարդուն և վերադարձնել նրան ազատությունը»- ահա Ռուսոյի նպատակը

1712թ-ի հունիսի 28-ին ծնվել է Ֆրանսիական լուսավորականության շրջանի մեծագույն մտածող, փիլիսոփա, քաղաքագետ, «Հասարակական դաշինքի» տեսության հիմնադիր հայրերից մեկը՝ Ժան Ժակ Ռուսսոն։ Նրա գաղափարների ազդեցությունը վիթխարի էր: Ֆրանսիական բուրժուական հեղափոխության գաղափարախոսության նախապատրաստման գործում նրան պատկանում է կարևոր դեր, թեև ինքը հեռու էր հեղափոխական պայքարի անխուսափելիության ըմբռնումից: Պատմական գործընթացի տեսության մեջ Ռուսոն մինչ այդ չտեսնված խորաթափանցությամբ կարողացել է կռահել հակասություների՝ որպես հասարակության զարգացման շարժիչ ուժի նշանակությունը:

Ռուբենսի տարեդարձն է 

1575թ-ի այս օրը ծնվել է նաև վերածննդի դարաշրջանի մեծագույն արվեստագետներից մեկը՝ ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը։Նա եվրոպական գեղանկարչության խոշոր վարպետներից է, բարոկկո ոճի գեղանկարչության ֆլամանդական դպրոցի հիմնադիրը:

Նրա ստեղծած դիմանկարներին («Ինքնանկար՝ Իզաբել Բրանտի հետ», 1609թ.) և դիցաբանական պատկերներին («Պերսևս և Անդրոմեդա», մոտ 1620-1621թթ.) բնորոշ է գունագեղ կոլորիտը: Ռուբենսը նաև բնանկարի վարպետ է՝ «Քար փոխադրողները» (մոտ 1620թ.), «Ծիածանով բնանկար» (1636թ.), «Ստենի դղյակը» (1637թ.) և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում