Amnesty International-ը պահանջել է բացել Լաչինի միջանցքը

Amnesty International-ը պահանջել է բացել Լաչինի միջանցքը

Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ տան ծավալվող հումանիտար ճգնաժամին։

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը՝ հիշեցնելով, որ հունիսի 15-ին Ադրբեջանը դադարեցրել է բոլոր տեղաշարժերը Լաչինի միջանցքով, որն անջատված Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է. տարածաշրջանը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերից։

Հաջորդ թվիթում Amnesty International-ը հիշեցրել է, որ հունիսի 26-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլ է տրվել վերսկսել ծանր հիվանդների տարհանումը։ Այնուամենայնիվ, հիվանդանոցները դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս կա։

Amnesty International-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդ ժամանակվանից ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի մարդասիրական օգնությանը: Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են  օգնության ավտոշարասյունների ելքը, մուտքը, և հումանիտար ճգնաժամը խորանում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում