Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա

Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա

Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 36000 դրամ՝ 31600 դրամի փոխարեն։

Նախագիծն այսօր Կառավարության նիստում  միաձայն ընդունվել է։

«Միջին կենսաթոշակը կբարձրանա 7,1 %-ով՝ 46,100 դրամից հասնելով 49,700 դրամի: Զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87,590 դրամից կհասնի 91,600 դրամի: Նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի հարաբերակցությունը 99,5 % է»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Կառավարության նիստում նվազագույն կենսաթոշակի սահմանաչափը հաստատվել է՝ 31600 դրամից դառնալով 36000 դրամ։

Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 24000 դրամ (21000 դրամի փոխարեն):

Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1750 դրամ (1600 դրամի փոխարեն)։

Ինչպես նաև անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

Հիշեցնենք՝ այս նախաձեռնության ժամկետ էր սահմանված մինչև հունիսի 30-ը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ մեկնարկի պահից սկսած բոլոր ցուցանիշներով արձանագրվել է դրական դինամիկա, անկանխիկ գործարքների թիվը 8 անգամ աճել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում