Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցանկում առաջընթաց է գրանցել

Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցանկում առաջընթաց է գրանցել

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 կետով և զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։ Մեր հավաքականի վերջին ելույթներն ու հատկապես 2 անընդմեջ հաղթանակները Ուելսի ու Լատվիայի հավաքականների նկատմամբ օգնել են բարելավել թիմի վարկանիշը։

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Բելգիան։

35. Ուելս 1506.04

41. Թուրքիա 1484.47

90. Հայաստան 1252.6

134. Լատվիա 1096.19

Հետևեք մեզ նաև Telegram-ում