Հուլիսի 1-ից միկրոբիզնեսի վարձու աշխատողների համար կգործի այլ հարկատեսակ
Նմանատիպ
Հուլիսի 1-ից միկրոբիզնեսի վարձու աշխատողների եկամտային հարկը կլինի ոչ թե 5000 դրամ, այլ կհաշվարկվի 20% դրույքաչափով։
Անցած տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ 2023 թվականից միկրոբիզնեսի վարձու աշխատողների եկամտային հարկը կլինի ոչ թե 5000 դրամ, այլ կհաշվարկվի 20% դրույքաչափով։
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի՝ նոր փոփոխությամբ պետությունը փորձում է սահմանափակել այն գայթակղիչ կարգավորումները, որոնք տնտեսավարող սուբյեկտներին դրդում են ամեն գնով արհեստականորեն տեղավորվել այդ դաշտում։
«Պետությունը մի քանի տարի առաջ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելիս չի կանխատեսել, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների քանակն այդքան շատ կլինի և դրանով պայմանավորված՝ եկամտային հարկի 5000 դրամ չափը ժամանակին ռիսկային չի համարել: Այսօր մոտ 35-37 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կա՝ ի սկզբանե կանխատեսված 20-22 հազարի փոխարեն»,- ասել է վարչության պետը։
Ալավերդյանը նշել է, որ 5000 դրամ եկամտային հարկ հաշվարկելու օրենսդրական կարգավորումը գործոններից մեկն է, որը խթանում է տնտեսավարողներին ամեն գնով լինել միկրոձեռնարկատիրության համակարգում, որպեսզի քիչ եկամտային հարկ վճարեն։
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ որոշումը ուժի մեջ կմտնի 2023 թվականի հուլիսի 1-ից, ըստ որի, միկրոբիզնեսի վարձու աշխատողների եկամտային հարկը կլինի ոչ թե 5000 դրամ, այլ կհաշվարկվի 20% դրույքաչափով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում