ՀՀ բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը աճել է

ՀՀ բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը աճել է

Այսօր կայացած Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  Հայաստանի բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023 թվականի մայիսին կազմել է 5 տրիլիոն 147 միլիարդ 288 միլիոն դրամ։

«Սա Հայաստանի պատմության համար ռեկորդային ցուցանիշ է։ Ապրիլին ևս ռեկորդային ցուցանիշ էր արձանագրվել, որը բարելավվում է։ Նախորդ ամսվա համեմատ 12 միլիարդ 841 միլիոն դրամի աճ ենք ունեցել։ Սա այն ավանդային հաշիվներն են, որտեղ քաղաքացիները դրամ են պահում։ Պետք է արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսի համեմատ ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատակվել է և ավել է 2,5 տրիլիոն դրամով կամ 96,7 տոկոսով»,- ասել է Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում