ՀՀ Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը
29/06/2023 17:05
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը՝ ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանին։
Նախագահի հրամանագիրը հրապարակված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։ Մերժման պատճառների մասին չի հաղորդվում։
Հրամանագիրը ստորագրվել է հունիսի 26-ին։
Նշենք, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլլխի եղբայրը ավելի վաղ դիմել էր կառավարություն՝ խնդրելով իրեն ներում շնորհել և ազատ արձակել։
Ահաբեկչության գործով ցմահ ազատազրկված են նաև հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը և ևս երեք հոգի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում