Թուրքիան 3-րդն է «Հացահատիկի միջանցք»-ով բեռնափոխադրոումներ անող երկրների շարքում
Նմանատիպ
Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն գրավոր հայտարարությամբ անդրադարձել է «Հացահատիկի միջանցքին», որը ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում «պարենային ճգնաժամի» վտանգը վերացնելու նպատակով։
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա մասնավորապես նշել է․ «Թուրքիան երրորդ երկրին է, որտեղ տեղափոխվում է ամենաշատ հացահատիկը։ 44 երկրների ցանկում 987 նավերից 290-ը թուրքական դրոշով են, իսկ 224 նավ էլ ժամանել է մեր երկրի տարբեր նավահանգիստներ։ Ընդհանուր առմամբ ներառված են 13 հացահատիկ և հացահատիկային ապրանքատեսակ՝ գարի, ցորեն, եգիպտացորեն, ցորենի թեփ, վերամշակված խառը սնունդ, արևածաղկի սերմեր, արևածաղկի ձեթ, ոլոռ և ալյուր»։
Անդրադառնալով հացահատիկի քանակին՝ 2022 օգոստոսի 1-ից մինչև 2023 հունիսի 20-ն ընկած ժամանակահատավածում ընդհանուր առմամբ փոխադրված հացահատիկի քանակը կազմել է 32 մլն տոննա, որից 7մլն 722․000-ը բաժին է ընկել Չինաստանին, իսկ 3մլն 659․000-ը՝ Թուրքիային։ Ըստ այդմ՝ ամենաշատ բեռնափոխադրում կատարած երկրների շարքը գլխավորում են Չինաստանը, Իսպանիան և Թուրքիան։
Նա նաև նշել է, որ «Հացահատիկի միջանցքի» շնորհիվ ԱՖրիկյան մայրցամաք է տեղափոխվել 3մլն 978․853 տոննա հացահատիկ։ Այդպիսով Աֆրկյան երկրների մասնաբաժինը կրկնապատկվել է՝ 6%-ից հասնելով 12% -ի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում