Apple-ի կապիտալիզացիան գերազանցել է 3 տրիլիոն դոլարը
Նմանատիպ
Wedbush ընկերությունը հայտնել է, որ Apple-ի նախնական շուկայական կապիտալիզացիան հունիսի 30-ին կրկին գերազանցել է 3 տրիլիոն դոլարը։
ՏՏ ոլորտի հսկայի բաժնետոմսերը NASDAQ բորսայում թանկացել են 0,64%-ով՝ հասնելով 190,8 դոլարի, ինչի արդյունքում ընկերության շուկայական արժեքը հասել է 3,001 տրլն․ դոլարի։
Apple ընկերության 43-ամյա պատմության ընթացքում նրա բաժնեթղթերը թանկացել են առավելագույն չափով:
Առաջին անգամ Apple-ի շուկայական արժեքը 2022 թվականի հունվարի 3-ին հասել է 3 տրիլիոն դոլարի։ Այնուամենայնիվ, ընկերությունը չի կարողացել ավարտել առևտրային օրը կապիտալիզացիայի պահպանմամբ։
Վերլուծական Wedbush ընկերությունն ակնկալում է Apple-ի գնանշումների հետագա աճ, նշում է Business Insider-ը։ Վերլուծաբանների կարծիքով՝ կազմակերպության իրական շուկայական արժեքը կազմում է 3,5 տրիլիոն դոլար:
Միևնույն ժամանակ, Wedbush-ի լավատեսական սցենարը հուշում է, որ մինչև 2025 թվականը iPhone արտադրողի կապիտալիզացիան ներկայիս մակարդակից կարող է աճել ևս 25%-ով՝ հասնելով 4 տրիլիոն դոլարի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում