Ղրղզստանում կհիմնվի նորարարական քաղաք՝ երաժշտական գործիքի տեսքով

Ղրղզստանում կհիմնվի նորարարական քաղաք՝ երաժշտական գործիքի տեսքով

Ղրղզստանում նախատեսվում է կառուցել նորարարական քաղաք։ Այն կանվանվի Ասման, կունենա ազգային երաժշտական գործիքի՝ կոմուզի տեսքը, կկարողանա տեղավորել մոտ 500-700 հազար մարդ։

Երկրի նախագահ Սադիր Ժապարովի խոսքով՝ քաղաքը կկառուցվի 7-10 տարվա ընթացքում։ Ինչպես հայտնում է ռուսական «РБК»-ն, Ղրղզստանում Իսիկ-Կուլ լճի վրա ապագա Ասման քաղաքի կառուցման համար դրվել է պարկուճ։

«Մենք կկառուցենք նորարար քաղաք՝ Իսիկ-Կուլ լճի՝ մեր մարգարիտի ափին, և կդառնանք տնտեսական և զբոսաշրջային կենտրոն», – ասել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը քաղաքի կառուցման պարկուճի տեղադրման արարողության ժամանակ։

Ըստ երկրի ղեկավարի՝ Ասմանը պետք է դառնա Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը կապող ֆինանսական հանգույց և Ղրղզստանի տնտեսության լոկոմոտիվ։ «Պետբյուջեից ոչ մի լումա չի ծախսվել Ասման քաղաքի նախագծի և շինարարության մեկնարկի վրա։ Դա պայմանավորված է նրանով, որ կան արտաքին ներդրողներ, ովքեր շահագրգռված են մասնակցել նման խոշոր նախագծի իրականացմանը»,- հավելել է Ժապարովը։

Ենթադրվում է, որ քաղաքը հիմնված կլինի էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման, բարձր տեխնոլոգիական ռեսուրսների կիրառման, ինչպես նաև կանաչ տնտեսության սկզբունքների պահպանման վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում