Նոր օրենքը թույլ կտա արգելել օտարերկրյա ԶԼՄ-ների գործունեությունը Բելառուսում

Նոր օրենքը թույլ կտա արգելել օտարերկրյա ԶԼՄ-ների գործունեությունը Բելառուսում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս իշխանություններին արգելել օտարերկրյա լրատվամիջոցների գործունեությունը հանրապետության տարածքում՝ Բելառուսի դեմ «անբարյացակամ գործողությունների» դեպքում։

Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը։

Օրենքն ընդլայնում է լրատվամիջոցի գրանցումը չեղարկելու և ինտերնետ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակելու հիմքերի ցանկը։ Այն նաև հստակեցնում է ինտերնետ ռեսուրսների սեփականատերերի գործունեությանը ներկայացվող պահանջները։

Նախարարների խորհուրդը, որը մշակել է օրինագիծը, պնդում էր, որ օրենքը ներկայացվում է որպես «համարժեք միջոցներ»՝ արգելափակելու արևմտյան երկրների կողմից բելառուսական լրատվամիջոցների մուտքը:

Արտասահմանյան լրատվամիջոցների արգելքի համար հիմք կհանդիսանա Բելառուսի արդարադատության նախարարության ծանուցումը, որը կհաստատի «ոչ բարեկամական գործողությունների» փաստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում