Աշխարհի 5 ամենահարուստ քաղաքները

Աշխարհի 5 ամենահարուստ քաղաքները

Times-ը ներկայացնում է աշխարհի թոփ 5 քաղաքները, որոնք միլիոնատեր և միլիարդատեր բնակիչների թվով բացարձակ ռեկորդակիր են։

5․ ՍԻՆԳԱՊՈՒՐ

Դժվար է հավատալ, բայց քաղաք-պետության կարգավիճակ ունեցող Սինգապուրը, որն ունի 5.4 մլն․ բնակչություն, միլիոնատեր և միլիարդատեր բնակիչների թվով աշխարհում 5-րդն է։ Այստեղ ապրում է 240 հազար 100 միլիոնատեր և 27 միլիարդատեր։

4․ԼՈՆԴՈՆ 

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը գրեթե 2 դար համարվում է աշխարհի ֆինանսական հիմնական կենտրոններից մեկը։ Համենայնդեպս, ամենահարուստ բնակիչների բացարձակ թվով Լոնդոնը 4-րդ տեղում է․ այստեղ ապրող գրեթե 9 միլիոն բնակչից 258 հազարը միլիոնատերեր են, իսկ 36 հոգու կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը։

3․ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ 

ԱՄՆ-ի սիլիկոնյան հովիտը կենտրոնացած է Սան Ֆրանցիսկոյում։ Այստեղ են գտնվում ամերիկյան և համաշխարհային բիզնեսի տասնյակ հսկաների գլխամասային գրասենյակները։ Սան Ֆրանցիսկոյի բնակիչների թվում կա 285 հազար միլիոնատեր և ռեկորդային թվով 63 միլիարդատեր։

2․ՏՈԿԻՈ

Ճապոնիայի մայրաքաղաքը բնակչության թվով համարվում է աշխարհի ամենամեծ քաղաքը։ Այստեղ ապրում է շուրջ 37 մլն․ մարդ։ Նրանց թվում կա 290 հազար 300 միլիոնատեր և բավականին համեստ թվով՝ 14 միլիարդատերեր։

ՆՅՈՒ ՅՈՐՔ 

Աշխարհի ֆինանսական կենտրոն Նյու Յորքը տուն է ամենաշատ թվով միլիոնատերերի համար։ Անհավանական է, բայց Նյու Յորքում ապրում է 340 հազար միլիոնատեր և ևս 58 մարդ համարվում է միլիարդատեր։ Նյույորքաբնակների շարքում ամենահարուստը Մայքլ Բլումբերգն է՝ 94.5 մլրդ․ դոլար կարողությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում