Գարիբաշվիլին Սաակաշվիլու վրա է բարդել տարածքային ամբողջակոնթյան կորուստը

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հոկտեմբերի 17-ին պատասխանել Է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի քննադատությանը, հայտարարելով, որ ոչ մի դիտողություն չի ընդունի այն մարդուց, որը մեղադրվում Է բազմաթիվ հանցագործությունների մեջ:

Սահակաշվիլին հոկտեմբերի 17-ին Facebook սոցիալական ցանցի իր Էջում Գարիբաշվիլիին որակել Է որպես «Վրաստանի կառավարության ձևական ղեկավար»: Սահակաշվիլիի քննադատության առարկա Է դարձել «Աբխազիան պայքարում Է իր ինքնորոշման համար» վարչապետի ձեւակերպումը, որը, Սահակաշվիլիի կարծիքով, «ծանրագույն հարված Է հասցնում մեր երկրի ամբողջականությանը և անարգում հանուն Վրաստանի զոհված հերոսների հիշատակը»:

«Ես ցանկանում եմ բոլորին հիշեցնել, թանկագին բարեկամներ, որ մենք երբեք ոչ մի մեղադրանք չենք ընդունի այն մարդուց, որը մեղադրվում Է բազմաթիվ հանցագործությունների մեջ»,-հայտարարել Է Գարիբաշվիլին:

Նա ընդգծել Է, որ անընդունելի Է այն մարդու քննադատությունը, որի կառավարման ժամանակ «շարունակաբար կտտանքների Էին ենթարկում մարդկանց և խախտվել Է Վրաստանի ամբողջականությունը»:

«Հենց նրա անխոհեմ քաղաքականության արդյունքում Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսիան: Նրա չկշռադատված քաղաքականության արդյունքն Է այն, որ այսօր մեր տարածքների 20 տոկոսը բռնազավթված Է Ռուսաստանի կողմից: Եվ այդ մարդն այսօր հայտնվում Է ու մեզ խելք Է սովորեցնում»,-հայտարարել Է Գարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում