Գյումրիի մոտ երկրաշարժ է գրանցվել

Գյումրիի մոտ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանում այսօր՝ հուլիսի 3-ին, 2,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ աղբյուրի երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04։19-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյումրի քաղաքից 39 կմ հյուսիս, իսկ աղբյուրը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում