Իրանն ու Եգիպտոսը վերսկսում են ուղիղ ավիահաղորդակցությունը

Իրանն ու Եգիպտոսը վերսկսում են ուղիղ ավիահաղորդակցությունը

Իրանն ու Եգիպտոսը մտադիր են մեկուկես ամսից վերականգնել երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այս մասին հունիսի 2-ին հաղորդել է իրանական Tasnim գործակալությունը:

«Առաջին իրանցի զբոսաշրջիկները Եգիպտոս կմեկնեն առաջիկա 45 օրվա ընթացքում։  Խորհրդանշական է, որ առաջին չվերթն իրականացվելու է անմիջապես Թեհրանի և Կահիրեի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում