Մեկնարկում է Հայաստանի 6–րդ միջազգային բժշկական համագումարը
03/07/2023 12:40
Նմանատիպ
Հայաստանի 6–րդ միջազգային բժշկական համագումարի (6imca) շրջանակում հուլիսի 7-8-ը «Իբիս» հյուրանոցում տեղի կունենա «Ախտաբանություն. Միջազգային հմտությունների և փորձի փոխանակում» թեմայով սատելիտային սիմպոզիում։
Կներկայացվեն զեկույցներ հետևյալ թեմաների վերաբերյալ՝ նյարդապաթոլոգիա, մաշկաբանություն, ցիտոպաթոլոգիա, GI պաթոլոգիա, GYN պաթոլոգիա, վահանաձև գեղձի պաթոլոգիա, մոլեկուլային պաթոլոգիա և նեֆրոպաթոլոգիա:
Երկօրյա միջոցառման ընթացքում կլինեն թիրախային զեկույցներ պաթոլոգիայի առաջատար մասնագետների կողմից, ինչպես նաև պանելային քննարկումներ հետազոտողների և պրակտիկ բժիշկների հետ ամբողջ աշխարհում:
Սիմպոզիումը կրեդիտավորված է ՀՀԱՆ-ի կողմից:
Գրանցվել կարելի է այստեղ ։
Միջոցառման ծրագիրը՝ այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում