Twitter-ը սահմանում է խաղի նոր կանոններ
Նմանատիպ
Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ը ժամանակավորապես սահմանափակել է թվիթների քանակը, որոնք օգտատերերը կարող են օրական կարդալ։
Չնույնականացված հաշիվներ ունեցող օգտատերերն այժմ կկարողանան կարդալ օրական 1000-ից ոչ ավելի թվիթ և հաղորդագրություն, իսկ նոր, չստուգված հաշիվների համար սահմանաչափը կկազմի օրական 500 թվիթ: Վերիֆիկացված հաշիվները ներկայումս կարող են կարդալ օրական 10000 թվիթ և հաղորդագրություն:
Սոցիալական օգտահաշվի նույնականացումը, որը թույլ է տալիս ստանալ «կապույտ ստուգանիշ» և կարդալ հաղորդագրություններ, արժե ամսական 8 դոլար, իսկ iPhone օգտագործողների համար՝ ամսական 11 դոլար։
Մասկը սկզբում ավելի խիստ սահմանափակումներ է սահմանել, սակայն նորամուծությունը հայտարարելուց մի քանի ժամվա ընթացքում փոխել է դրանք: Նրա խոսքով՝ միջոցը ներդրվել է տվյալների հավաքագրման «ծայրահեղ բարձր մակարդակով» պայմանավորված, ինչպես նաև, համակարգերի մանիպուլյացիայի դեմ պայքարելու համար։
Reddit-ում և Twitter-ում կատարվող միլիարդավոր գրառումներն ակտիվորեն օգտագործվում են արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունների կողմից: Սոցիալական ցանցերի սեփականատերերը ցանկանում են եկամուտ ստանալ իրենց կայքերում առկա տվյալների օգտագործման համար, ուստի այս սահմանափակումները հասկանալի են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում