Գերմանիան Ուկրաինա կուղարկի տասնյակ Leopard 1A5 տանկեր

Գերմանիան Ուկրաինա կուղարկի տասնյակ Leopard 1A5 տանկեր

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ուկրաինական բանակը կստանա Գերմանիայի և Դանիայի կողմից տրամադրված Leopard 1A5 տասնյակ տանկեր։ Այս մասին գրել է «Коммерсантъ»-ը։

«Առաջիկա շաբաթների ընթացքում Գերմանիայի և Դանիայի կողմից տրամադրված տասնյակ Leopard 1 A5 մարտական տանկեր կառաքվեն Ուկրաինային», – ասել Պիստորիուսը Rzeczpospolita-ին տված հարցազրույցում:

Հունիսի 12-ին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Մելնիկը Գերմանիային կոչ էր արել Կիևին լրացուցիչ քանակությամբ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և այլ զրահատեխնիկա մատակարարել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում