Բաքվում ուժեղ երկրաշարժ է գրանցվել
04/07/2023 01:19
Նմանատիպ
Հուլիսի 4-ին Կասպից ծովի ադրբեջանական ափերին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով հուլիսի 4-ի 00:01-ին (Երևանի ժամանակով հուլիսի 3-ի 23։01-ին)։
Տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք, իսկ աղբյուրը՝ 20 կմ խորության վրա։
Երկրաշարժը զգացվել է Բաքվում, մարդիկ զանգվածաբար դուրս են եկել տներից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում