Meta-ի նոր հավելվածը մարտահրավեր կնետի Twitter-ին
Նմանատիպ
Ամերիկյան Meta ընկերությունը պատրաստվում է մեկնարկել հավելված, որը կդառնա Twitter-ի մրցակիցը։ Մեկնարկը նախատեսվում է հուլիսի 6-ին։
Այս մասին գրում է BBC-ն։
Հիշեցնենք, որ Meta ընկերությունը, որի կազմի մեջ են մտնում Facebook, Instagram, WhatsApp, Messenger և Quest 2 պլատֆորմները, պատկանում է Մարկ Ցուկերբերգին, իսկ Twitter-ը պատկանում է Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկին։
Նոր հավելվածը կոչվում է Threads, և դրա նախնական պատվերներն արդեն հասանելի են Apple-ի սարքերի համար։ Threads-ը կլինի Instagram-ի հարթակի մի մաս և կապված կլինի հարյուր միլիոնավոր օգտահաշիվների հետ։ Ինչպես բնութագրում է ընկերությունը, այն իրենից կներկայացնի «տեքստի վրա հիմնված զրույցի հավելված»։
Հենց Twitter-ի մրցակից հավելվածի ստեղծումն է դարձել Մարկ Ցուկերբերգի և Իլոն Մասկի միջև մրցակցության առիթ։ Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու խառը կանոններով մենամարտում: Ultimate Fighting Championship-ի (UFC) նախագահ Դեյնա Ուայթի կարծիքով՝ Մասկ-Ցուկերբերգ մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը և հարյուրավոր միլիոն դոլար կհավաքի բարեգործական նպատակներով: Ուայթը մտադիր է կազմակերպել երկու միլիարդատերերի մարտը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում