Պրիգոժինը Բելառուս հեռանալուց հետո առաջին անգամ խոսել է

Պրիգոժինը Բելառուս հեռանալուց հետո առաջին անգամ խոսել է

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունից 1 շաբաթվա ընթացքում առաջին անգամ տարածվել է ձայնային հաղորդագրություն։ Այն հրապարակվել է «Վագների» Grey Zone տելեգրամյան ալիքում։

«Այսօր ավելի քան երբևէ մենք ձեր աջակցության կարիքն ունենք։ Շնորհակալ եմ դրա համար. Ուզում եմ հասկանաք, որ մեր արդարության երթն ուղղված էր դավաճանների դեմ պայքարելուն ու մեր հասարակությանը համախմբելուն։ Եվ ես կարծում եմ, որ մեզ դրա մեծ մասը հաջողվել է»,- ասել է Պրիգոժինը։

Պրիգոժինը նաև վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում «կտեսնեք մեր հաջորդ հաղթանակները ճակատում»։

«Վագների» հիմնադիրը չի հայտնել իր ապագա ծրագրերի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում