Ուկրաինան ԱՄՀ-ից ստացել է ևս 890 մլն․ դոլար օգնություն
04/07/2023 17:35
Նմանատիպ
Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) ստացել է օժանդակության երկրորդ տրանշը՝ 890 մլն․ դոլարի չափով։
Միջոցներն արդեն մտել են երկրի պետբյուջե։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինան ԱՄՀ-ից արդեն ստացել է 3,59 մլրդ․ դոլար։ Ընդլայնված ֆինանսավորման ծրագրի շրջանակներում խոստացված գումարի ընդհանուր ծավալը կազմում է 15,6 միլիարդ դոլար։
«Տրամադրված միջոցների շնորհիվ մենք կարող ենք շարունակել պահպանել Ուկրաինայում տնտեսական կայունությունը և ապահովել պետական բյուջեի առաջնահերթ ծախսերը»,- հայտարարել է ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում