Ուկրաինան ԱՄՀ-ից ստացել է ևս 890 մլն․ դոլար օգնություն

Ուկրաինան ԱՄՀ-ից ստացել է ևս 890 մլն․ դոլար օգնություն

Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) ստացել է օժանդակության երկրորդ տրանշը՝ 890 մլն․ դոլարի չափով։

Միջոցներն արդեն մտել են երկրի պետբյուջե։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինան ԱՄՀ-ից արդեն ստացել է 3,59 մլրդ․ դոլար։ Ընդլայնված ֆինանսավորման ծրագրի շրջանակներում խոստացված գումարի ընդհանուր ծավալը կազմում է 15,6 միլիարդ դոլար։

«Տրամադրված միջոցների շնորհիվ մենք կարող ենք շարունակել պահպանել Ուկրաինայում տնտեսական կայունությունը և ապահովել պետական ​​բյուջեի առաջնահերթ ծախսերը»,- հայտարարել է ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում