Ծանրամարտիկ Ժորա Գրիգորյան՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտիկ Ժորա Գրիգորյան՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտիկ Ժորա Գրիգորյանը (61 կգ) Մոլդովայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում դարձել է չեմպիոն:

Մինչև 17 տարեկանների պայքարում նա երկամարտի 244 կգ (109+135) արդյունքով նվաճել է ոսկե մեդալ:

Պոկում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում