Իսպանիան ընդունել է ռեկորդային թվով զբոսաշրջիկների

Իսպանիան ընդունել է ռեկորդային թվով զբոսաշրջիկների

Իսպանիան մայիս ամսին ընդունել է ռեկորդային թվով զբոսաշրջիկների․ մեկ ամսում արևային երկիր է այցելել 8,2 միլիոն զբոսաշրջիկ․ այս ցուցանիշը 17․6 տոկոսով ավելին է, քան 2022թ-ի մայիս ամսի ցուցանիշը։

Տվյալները հաղորդում է MarketWatch-ը՝ հղում անելով Իսպանիայի վիճակագրական ծառայությանը։

Նշվում է, որ ամենաշատ զբոսաշրջիկներ այցելել են Իսպանիա Մեծ Բրիտանիայից (1․8 մլն․ մարդ), 2-րդ և 3-րդ տեղերում Ֆրանսիան և Գերմանիան են (1.2 և 1․1 մլն․ մարդ)։

Զբոսաշրջիկները ծախսել են ընդհանուր առմամբ 9․73 մլրդ․ եվրո կամ միջինում 1183 եվրո մեկ անձի հաշվով։

Տնտեսագետները նշում են Իսպանիայի զբոսաշրջության արդյունաբերությունը որպես այս տարի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը, այն բանից հետո, երբ միջազգային այցելուները 2022-ին 2021-ի համեմատ աճել են 130%-ով: Այնուամենայնիվ, մտավախություն կա, որ որոշ երկրներում, որոնց համար Իսպանիան հայտնի վայր է, օրինակ՝ Մեծ Բրիտանիան և Գերմանիան, դանդաղեցումը, ինչպես նաև Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների թվի անկումը, կարող են խոչընդոտել ոլորտն ամբողջությամբ վերականգնելու ջանքերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում