Ռուսաստանն «Իսկանդեր»-ով հարվածել է Խարկովին

Ռուսաստանն «Իսկանդեր»-ով հարվածել է Խարկովին

Հուլիսի 4-ին Խարկովի մարզի Պերվոմայսկի քաղաքի վրա ռուսական հրետակոծության հետևանքով տուժել է 41 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ տուժել է 43 մարդ։ Վիրավոր երեխաների թվում են նաև երկու նորածիններ։ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության հաղորդագրության մեջ ասվում է՝ վերակենդանացման բաժանմունքում հայտնված 10-ամսական երեխայի վիճակը կայունացել է։ Մյուս երեխաները ստացել են բեկորային աննշան վնասվածքներ, կապտուկներ և քերծվածքներ։

Ըստ զեկույցի՝ հրթիռային հարվածը, որը տեղի է ունեցել հուլիս 4-ին, տեղական ժամանակով մոտավորապես 13:35-ին, վնասել է ութ բազմահարկ շենք և ութ ավտոմեքենա։ Գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինի խոսքով՝ հարվածը քաղաքի կենտրոնին հասցվել է «Իսկանդեր» հրթիռային համակարգից։ Դատախազը նշել է, որ այդ տարածքում միայն բնակելի շենքեր են։

ՌԴ ՊՆ-ն չի մեկնաբանել Խարկովի մարզի վրա հրթիռային հարձակման և տասնյակ զոհերի մասին հաղորդագրությունները։

Հիշեցնենք, որ Պերվոմայսկին գտնվում է Խարկովից մոտ 90 կմ հարավ և համեմատաբար հեռու է ռազմական գործողությունների ներկայիս օջախներից, որոնք հիմնականում գտնվում են Դոնբասում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում