Հայ ռազմագերիներին Ադրբեջանում մեղադրանք է ներկայացվել

Հայ ռազմագերիներին Ադրբեջանում մեղադրանք է ներկայացվել

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանում մեկնարկել է հայ ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովակիմյանի ու Կարեն Աշոտի Ղազարյանի գործով հերթական դատական նիստը։

Դատավորն ընթերցել է վերջնական մեղադրանքը, ըստ որի՝ իբր ամբաստանյալները մայիսի 26-ին ժամը 19:00-ի սահմանում ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խմբի կազմում մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ ապօրինի ձեռք բերված հրազենով և ռազմամթերքներով՝ ուժ գործադրելով պետական սահմանապահ ծառայության Զանգելանի սահմանապահ ջոկատի զինծառայողների նկատմամբ, խախտել են Ադրբեջանի պետական սահմանը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու նպատակով՝ մաքսանենգ ճանապարհով հրազեն և զինամթերք ներմուծելով՝ կրակ են բացել տեղակայված զորամասի զինծառայողների ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործը հարուցվել էր մայիսի 26-ին: Զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ տարածքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում