Սպիտակ տունը տարհանվել է թմրանյութի պատճառով
Նմանատիպ
Կիրակի օրը՝ հուլիսի 2-ին, Սպիտակ տան անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են անհայտ փոշի, իսկ ԱՄՆ նախագահի գրասենյակը շտապ տարհանվել է։ Ինչպես երեքշաբթի հայտնել է ամերիկյան մամուլը, պարզվել է, որ փոշին կոկային էր։
Այն, որ հայտնաբերված փոշին կոկաին էր, հայտնել են Washington Post-ը և AP գործակալությունը՝ հղում անելով Վաշինգտոնի հրշեջ ծառայությանը և իրավապահ մարմիններին:
ԱՄՆ Գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուլիելմին BBC-ին հայտնել է, որ փոշին հայտնաբերվել է կիրակի երեկոյան ժամը 21:00-ին։ Գուլիելմիի խոսքով՝ նախագահի անվտանգությունն անմիջապես զանգահարել է հրշեջ ծառայություն․ վերջիններս պարզել են, որ հայտնաբերված նյութը վտանգավոր չէ։
Այնուամենայնիվ, փոշին ուղարկվել է հավելյալ փորձաքննության։
Խոսնակը հավելել է, որ այժմ հետաքննություն է ընթանում, թե ինչպես է փոշին հայտնվել Սպիտակ տանը։ Թմրանյութը հայտնաբերվել է Սպիտակ տան արևմտյան թևում, որտեղ, մասնավորապես, գտնվում է Օվալաձև աշխատասենյակը՝ նախագահի և փոխնախագահի գրասենյակները։
Նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը Սպիտակ տանը չի եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում