Meta-ի նոր սոցցանցում 5 միլիոն մարդ է գրանցվել

Meta-ի նոր սոցցանցում  5 միլիոն մարդ է գրանցվել

Ամերիկացի ձեռնարկատեր Մարկ Ցուկերբերգի Meta ընկերությունն այսօր գործարկել է Threads տեքստային հաղորդագրությունների ծառայությունը։ Այն պետք է դառնա գործարար Իլոն Մասկին պատկանող Twitter-ի մրցակիցը։

Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Հավելվածը գործարկվել է արևմտյան Եվրոպայի ժամանակով կեսգիշերից անմիջապես հետո՝ Apple և Google Android հավելվածների խանութներում ավելի քան 100 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում և Ճապոնիայում:

App Store-ում հավելվածի նկարագրությունից հետևում է, որ ծառայությունը նախատեսված է «տեքստի օգտագործմամբ գաղափարների և միտումների փոխանակման համար»:

«Threads-ն այն վայրն է, որտեղ համայնքները հավաքվում են՝ քննարկելու ամեն ինչ՝ սկսած այն թեմաներից, որոնք ձեզ հուզում են այսօր մինչև այն, ինչ վաղը կլինի թրենդային», – ասվում է նկարագրությունում:

Հավելվածի ինտերֆեյսը նման է Twitter-ի ինտերֆեյսին։ Օգտատերերը կկարողանան մուտք գործել նոր կայք իրենց Instagram-ի հաշվի միջոցով։ Փորձագետների կարծիքով՝ Threads-ը կդառնա Twitter-ի գլխավոր մրցակիցը։

Նշվում է նաև, որ Meta-ի կողմից Twitter-ի համարժեք հավելվածի ստեղծումն առաջացրել է Իլոն Մասկի բուռն արձագանքը։ Նոր Threads սոցիալական ցանցի աշխատանքի առաջին չորս ժամում գրանցվել է 5 միլիոն օգտատեր, ասել է Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում