Հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել փողոցներ

Հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել փողոցներ

Չորեքշաբթի երեկոյան հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել փողոցներ և փակել երկրի մի քանի հիմնական մայրուղիներ այն բանից հետո, երբ Թել Ավիվի ոստիկանապետ Ամիչայ Էշեդը հայտարարել է իր հրաժարականի մասին: Պաշտոնյան հրաժարվում էր «անհամաչափ ուժ» կիրառել մարտից ի վեր պարբերաբար տեղի ունեցող ցույցերի մասնակիցների նկատմամբ, ինչը վկայում էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախաձեռնած դատական բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ մեղմ վերաբերմունքի մասին։

Ինչպես գրում են իսրայելական լրատվամիջոցները՝ ամենամեծ ցույցը` ի համերաշխություն Էշեդի և ընդդեմ իշխանական կոալիցիայի, տեղի է ունեցել Թել Ավիվի Այալոն մայրուղում, որտեղ ոստիկանությունը բախվել է երթևեկությունը փակող և ճանապարհին կրակ վառող ցուցարարների հետ:

Ճանապարհն արգելափակվել է մի քանի ժամով, մինչ ոստիկանությունը ուժ է կիրառել կեսգիշերից հետո ցուցարարներին ցրելու համար: Ոստիկանությունը հեծյալ սպաներ և ջրցան մեքենաներ է տեղակայել մայրուղին մաքրելու համար: Նրանք մի քանի ժամ պայքարել են կարգուկանոնը վերականգնելու համար:

Չորեքշաբթի կեսգիշերից հետո ոստիկանությունը հայտնել է, որ Այալոն մայրուղին ազատել է ցուցարարների մեծ մասից և ձերբակալել 15 մարդու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում