Ռուսաստանը հարվածել է Լվով քաղաքին․ կան զոհեր

Ռուսաստանը հարվածել է Լվով քաղաքին․ կան զոհեր

Հուլիսի 6-ի գիշերը Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել ուկրաինական Լվով քաղաքին։ Հրետակոծության արդյունքում 4 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։

Լվովում մասնակի փլուզվել է բազմաբնակարան շենք, վնասվել են բազմաթիվ այլ կառույցներ։ Լվովի քաղաքապետը այս հրթիռակոծությունն անվանել է պատերազմի սկզբից ի վեր քաղաքի վրա կատարված ամենաավերիչը։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային պաշտպանությունը հայտնել է, որ Լվովը խոցվել է Սև ծովից արձակված «Կալիբր» տեսակի 10 հրթիռներով։ Դրանցից յոթը խոցվել են ուկրաինական ՀՕՊ ուժերի կողմից։

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Լվովի վրա հարձակումը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Լվովի վրա հարձակումն ու նշել, որ կլինի «շոշափելի պատասխան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում