Լուկաշենկո․ Պրիգոժինը Բելառուսում չէ

Լուկաշենկո․ Պրիգոժինը Բելառուսում չէ

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը դեռևս Ռուսաստանում է։

«Նա Սանկտ Պետերբուրգում է, որտե՞ղ է եղել այսօր առավոտյան, գուցե գնացել է Մոսկվա, գուցե մեկ այլ տեղ, բայց Բելառուսի տարածքում չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, «Վագներ»-ի մարտիկները նույնպես չեն ժամանել Բելառուս։ «Բախմուտից հետո նրանց տարել են իրենց ճամբարը, որտեղ գտնվում են մինչ այսօր»,- ասել է Բելառուսի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում