Մարկո Ասենսիոն՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ․ Պաշտոնական

Մարկո Ասենսիոն՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ․ Պաշտոնական

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Մարկո Ասենսիոն դարձել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» խաղացող։

Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականը։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այնպիսի մեծ ակումբի կազմում, ինչպիսին ՊՍԺ-ն է: Ես անհամբեր սպասում եմ իմ նոր թիմակիցներին միանալուն և նրանց հետ աշխատելուն՝ ավելի մեծ նպատակների հասնելու համար»,- ասել է Ասենսիոն։

27-ամյա Մարկո Ասենսիոն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2016-2023թթ-ին։ Արքայական ակումբի կազմում կիսապաշտպանը նվաճել է 17 տիտղոս՝ երեք անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն և նույնքան անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում։

Ֆուտբոլիստը հունիսին է հեռացել Մադրիդի «Ռեալից» և ազատ խաղացողի կարգավիճակ ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում