Ալիևը ներում է շնորհել 4 քաղբանտարկյալների

Ալիևը ներում է շնորհել 4 քաղբանտարկյալների

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 17-ին որոշում է ստորագրել 84 դատապարտվածի համաներում շնորհելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը, համաներում ստացած անձանց շարքում են նաև Թուրքիայի, Իրանի ու Պակիստան ի քաղաքացիներ:

Համաներում ստացածների թվում են չորս հայտնի իրավապաշտպաններ, ովքեր համարվում էին քաղբանտարկյալ: Այս տարվա ամռանը նրանք համաներում ստանալու խնդրագիր էին ուղարկել Ալիևին` հայտարարելով, որ դուրս են գալիս NIDA շարժումից և այսուհետ պաշտպանելու են իշխանական շրջանակներին:

Ներկայում Ադրբեջանի բանտերում շարունակում են մնալ 100 քաղբանտարկյալներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում