Լուկաշենկո. «Վագները» կարող է օգտագործվել Բելառուսի պաշտպանության համար

Լուկաշենկո. «Վագները» կարող է օգտագործվել Բելառուսի պաշտպանության համար

Եթե ​​Բելառուսում տեղակայվի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը, այն կարող է օգտագործվել երկիրը պաշտպանելու համար։

Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա խոսքերը հուլիսի 6-ին մեջբերել է БелТА գործակալությունը։

«Կլինեն նրանք Բելառուսում, թե ոչ, և ինչ քանակությամբ, մենք դա կպարզենք մոտ ապագայում.․․ Այս ստորաբաժանման հետ մեր հետագա հարաբերությունների մասին մենք անպայման կտեղեկացնենք»,- ասել է Լուկաշենկոն։

«Ես բացարձակապես մտահոգված կամ անհանգստացած չեմ, որ մենք կունենանք այդ ընկերության մարտիկներից որոշակի քանակությամբ»,-  հավելել է Լուկաշենկոն` ընդգծելով, որ եթե դա տեղի ունենա, ապա «որոշակի պայմաններում»:

«Գլխավոր պայմանը՝ եթե հարկ լինի այդ ստորաբաժանումներն օգտագործել պետության պաշտպանության համար, դրան ակնթարթորեն կներգավվեն ցանկացած ուղղությամբ»,- նշել է Բելառուսի ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում