Ռուսաստանն արտաքսում է 9 ֆինն դիվանագետների

Ռուսաստանն արտաքսում է 9 ֆինն դիվանագետների

Ռուս-ֆիննական հարաբերությունները խիստ լարվել են․ Ռուսաստանը, որպես պատասխան միջոց Ֆինլանդիայից Ռուսաստանի դիվանագետների արտաքսման, անցանկալի անձ է հայտարարել ինը ֆինն դիվանագետների։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը։

ՌԴ ԱԳՆ է կանչվել Ֆինլանդիայի դեսպան Անտի Հելանտերը։ «Դեսպանին ծանուցել են, որ 2023 թվականի հունիսին Ֆինլանդիայից այդ երկրում ՌԴ ինը ներկայացուցիչների արտաքսման կապակցությամբ պերսոնա նոն գրատա են հայտարարվել Ռուսաստանի Դաշնությունում Ֆինլանդիայի դեսպանության և Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսության ինը աշխատակիցներ»,- հայտարարել է նախարարությունը։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության` ներկայումս քննարկվող պարամետրերը սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար, իսկ Կիևին զենքի մատակարարումն ակնհայտ թշնամական գործողություններ են ՌԴ-ի դեմ։

Բացի այդ, գերատեսչությունում հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնությունը հոկտեմբերի 1-ից հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ իր համաձայնությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում