Թշնամին կրակել է Մարտունի քաղաքի 3 բնակչի ուղղությամբ
07/07/2023 10:57
Նմանատիպ
Ադրբեջանը կրակել է Մարտունի քաղաքի բնակիչների ուղղությամբ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։
«Հուլիսի 6-ին ժամը 13:50-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրատեխնիկ Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզյան ջրհորի նորոգման աշխատանքներ են կատարել։ Այդ աշխատանքները կատարելու ժամանակ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են արձակել նրանց ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով` դադարեցվել են նորոգման աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում