«Ozon»-ը Հայաստանում գործարկել է ապրանքների վաճառք Ռուսաստանից
Նմանատիպ
«Ozon» ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ մարքեթփլեյսը Հայաստանում գործարկել է ապրանքների վաճառք Ռուսաստանից, առաքման միջին ժամկետը մոտ մեկ շաբաթ է։
«Հայաստանի բնակիչներն արդեն կարող են Ռուսաստանից ապրանքների գնումները ձևակերպել «Ozon»-ով։ Նրանց հասանելի է ռուսական մարքեթփլեյսի գրեթե ամբողջ տեսականին` 196 միլիոն ապրանքային անուն ավելի քան 20 կատեգորիաներում. գրքերից և հագուստից մինչև սննդամթերք կամ առողջության համար ապրանքներ»։
Հայտարարության համաձայն՝ առաջին փուլում Հայաստանում գնորդները կարող են ապրանքները ստանալ Omni Logistics-ի առաքման միջոցով` առաքիչների կամ պատվերների տրամադրման կետերի միջոցով։
Ընկերության խոսքով՝ նախատեսում է զարգացնել իրենց լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում, այդ թվում` ստեղծել առաքման սեփական ծառայություն և պատվերների հանձնման-ընդունման կետերի ցանց։
Ավելի վաղ մարքեթփլեյսի ղեկավար Սերգեյ Գոնչարովը հայտնել էր, որ «Ozon»-ն այս աշնանը մուտք կգործի Հայաստանի շուկա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում