Հրապարակվել է Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած դեպքերի տեսանյութը

Հրապարակվել է Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած դեպքերի տեսանյութը

ԶԼՄ-ները հրապարակել են հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նոր տեսանյութ, ըստ որի՝ ռուսները Հակարի կամրջի վրա սադրանքի ժամանակ ոչ թե օգնում, այլ խանգարում են ադրբեջանցիներին:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի սահմանապահները սադրանքի էին դիմել և իրենց դրոշը տեղադրել ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող անցակետում։

Տեսանյութում երևում է, որ ադրբեջանցի զինվորականները դրոշը փորձում են բերել և կանգնեցնել կամրջի սկզբնամասում, իսկ ռուս խաղաղապահները փորձում են կանգնեցնել նրանց։ Ավելի ուշ հայկական կողմից հնչում են կրակոցներ, և ադրբեջանցի ու ռուս զինվորականները պատսպարվում են զրահատեխնիկայի հետևում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում