Հրապարակվել է Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած դեպքերի տեսանյութը
07/07/2023 15:11
![Հրապարակվել է Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած դեպքերի տեսանյութը](https://times.am/v3/wp-content/uploads/2023/06/Հակարիի-կամուրջ-e1687527722850.jpg)
Նմանատիպ
ԶԼՄ-ները հրապարակել են հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նոր տեսանյութ, ըստ որի՝ ռուսները Հակարի կամրջի վրա սադրանքի ժամանակ ոչ թե օգնում, այլ խանգարում են ադրբեջանցիներին:
Հիշեցնենք՝ ադրբեջանցի սահմանապահները սադրանքի էին դիմել և իրենց դրոշը տեղադրել ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող անցակետում։
Տեսանյութում երևում է, որ ադրբեջանցի զինվորականները դրոշը փորձում են բերել և կանգնեցնել կամրջի սկզբնամասում, իսկ ռուս խաղաղապահները փորձում են կանգնեցնել նրանց։ Ավելի ուշ հայկական կողմից հնչում են կրակոցներ, և ադրբեջանցի ու ռուս զինվորականները պատսպարվում են զրահատեխնիկայի հետևում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում