2023 թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ․ AMX

2023 թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ․ AMX

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է  2023 թ.-ի հունիս ամսվա տվյալները։

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

Հայաստանի ֆոնդային բորսայում  հունիսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 41,4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 41%-ով:

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը հունիսին կազմել է ավելի քան 8,7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 89%-ով: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 39 գործարք։

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հունիս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 423,4 մլրդ դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 2,5 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 295 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 102։

ՌԵՊՈ գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2,4 մլրդ դրամ։


ՌԵՊՈ գործարքներ

Բաժնետոմսերի բորսայական շուկա

Բաժնետոմսերի առևտրի ծավալը ևս աճել է՝ հասնելով մոտ 138,7 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 10%-ով՝ հասնելով 277 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 205 գործարք։

Բաժնետոմսերի բորսայական շուկա

 

Հրապարակման սկզբնաղբյուրը՝ AMX

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում