Երասխի գործարանի շինարարությունը կաթվածահար վիճակում է

Երասխի գործարանի շինարարությունը կաթվածահար վիճակում է

Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է  մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։ Նա հավելել է, որ պատճառը Ադրբեջանի կողմից գործարանի թիրախավորված լինելն է։

Չնայած հանգամանքին, որ գործարանի տարածքում բարձրացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը` Ադրբեջանի ԶՈւ–ն պարբերաբար կրակ է բացում գործարանի ուղղությամբ։ Հակոբյանն ընդգծել է, որ շուրջ մեկ շաբաթ է գործարանն աշխատում է սահմանափակ ռեժիմով։

«Ցանկացած տեխնիկայի շարժ թիրախավորված է, դրանով պայմանավորված շատ սահմանափակ աշխատանքներ են տեղի ունենում»,– ասել է տնօրենը։

Նշենք, որ ավելի վաղ՝ հունիսի 14-ին, տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել էր հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի։ Այժմ նրանք հիվանդանոցից դուրս են գրվել և վերադարձել են իրենց աշխատանքին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում